211652_close_icon
views-count1037 դիտում article-date 20:53 27-01-2015

Վանաձորի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքը շուտով շահագործման կհանձնվի

Աշխատանքային պայմանների բարելավում, համալրում նոր մասնագետներով ու բժշակական նորագույն սարքավորումներով, աշխատանքային մթնոլորտի բարելավում. այս ուղղություններով, ըստ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի, նախորդ տարում զգալի աշխատանքներ են կատարվել: Բուժհաստատությունը համալրվել է նոր մասնագետներով, բժիշկներն ու բուժքույրերն անցել են վերապատրաստման դասընթացներ: Ձեռք են բերվել բժշկական նոր, արժեքավոր սարքավորումներ: Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքը շուտով շահագործման կհանձնվի: Նախորդ տարվանից սկսված է նաև կենտրոնի հիմնական մասնաշենքի շինարարությունը, հայտնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր