211652_close_icon
views-count5427 դիտում article-date 14:25 28-01-2015

Ադրբեջանը՝ անազատ երկիր. Freedom House-ի տարեկան զեկույց

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ իր տարեկան վարկանիշային աղյուսակը: Կազմակերպությունը գնահատական է տվել 195 պետություններում այդ ոլորտումտիրող իրավիճակին: Նշված է, որ 2014 թվականի համեմատությամբ իրավիճակը գրեթե ողջ աշխարհում վատթարացել է: Սիրիան ճանաչվել է աշխարհի ամենաանազատ պետությունը, իսկ Ուկրաինայի արևելքը Ռուսաստանի կողմից օկուպացիայի ենթարկվելու փաստը՝ ամենամեծ հարվածը ժողովրդավարությանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ քաղբանտարկյալների թվի մեծ աճ է գրանցվել: Արդեն որերոդ տարին է, այդ երկիրը իր «փափուկ հանգրվանն է գտել» անազատ երկրների կատեգորիայում: Կազմակերպությունը դա պայմանավորում է Ադրբեջանի իշխանություններին քննադատող լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, հասարակ քաղաքացիներին ուղղակի կերպով ճաղավանդակների հետևում փակելու փաստով: Հայաստանը և Վրաստանը գտնվում են մասամբ անազատ երկրների կատեգորիայում:

Նմանատիպ նյութեր