211652_close_icon
views-count1047 դիտում article-date 17:12 29-01-2015

«Հզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել իսրայելական դիրքերին

«Հզբոլլահ» շարժման զինյալները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի դիրքերի ուղղությամբ՝ ոչնչացնելով երկրի բանակի զինվորական ավտոմեքենա: Զինյալները պաշտոնապես հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել: Իսրայելի կառավարությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է պատասխան հարված հասցնել: Երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խոսքով՝ իսրայելական բանակը կարող է ուժ կիրառել ցանկացած դեպքում:

Նմանատիպ նյութեր