12549 դիտում
10:51 29-01-2015
Վերաքննիչ քրեական գործերով դատարանում բողոքարկվելու է հեռուստասերիալների դերասանի՝ խափանման միջոց կալանքի հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Չիչոյանի նախագահությամբ լսվելու է Երևան քաղաքի դատախազության դատախազ Արթուր Չախոյանի բողոքի քննությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազը բողոքարկել է Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած որոշումը, որով Երևանի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանը դատարանից ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Ս. Ղարիբյանը կասկածվում է մահվան ելքով վրաերթ կատարելու և տուժողին անօգնական թողնելու ու դեպքի վայրից հեռանալու մեջ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/06/39159/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել էր Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11 շենքի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ:
Դատարանից Գ. Շամշյանը հայտնել էր, նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով դռնփակ նիստն անցկացրել և մտել էր խորհրդակցական սենյակ, վերադառնալով՝ որոշել էր մերժել քննիչ Դ. Մարտիրոսյանի միջնորդությունը և փոխարենը նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված, իսկ այժմ էլ մեկ այլ դատարանում քննվող Ս. Ղարիբյանին ազատ արձակել՝ բավարարելով նրա փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալը 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ս. Ղարիբյանը նախկինում ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման Ուկրաինայի Հանրապետությունում և 6 տարի պատիժը կրելուց հետո Ուկրաինայում համաներմամբ ազատ էր արձակվել, իսկ վրաերթի ժամանակ նա դատարանի որոշմամբ ներգրավված է եղել որպես մեղադրյալ այն բանի համար, որ անցյալ տարի իր ավտոմեքենայով ներխուժել էր իր եղբորը պատկանող «Շանթ» ռեստորանային համալիր, որտեղ սգո միջոցառում էր անցկացվում և նշված արարքի համար դատարանը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
51732 դիտում
21:00 11-11-2015
Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել հեռուստասերիալների դերասանի Lexus-ը. նա եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ