211652_close_icon
views-count1020 դիտում article-date 12:03 29-01-2015

ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկելու Ղրիմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը ծրագրում է Ղրիմ ուղարկել դիտորդական խմբի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննահին: Դիտորդական խումբը պետք է զեկույց կազմի Ղրիմում հումանիտար իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ: Միևնույն ժամանակ Շեննահին կոչ է արել ռուսական իշխանություններին ապահովել ԵԽԽՎ դիտորդների մուտքը Ղրիմ:

Նմանատիպ նյութեր