211652_close_icon
views-count1218 դիտում article-date 15:08 29-01-2015

ԵԽԽՎ-ից Ռուսաստանի դուրս գալը դեպի ինքնամեկուսացում տանող նրա հերթական քայլն է. Խոդորկովսկի

ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մեկնաբանել է ԵԽԽՎ-ում ՌԴ-ի հետ կապված իրավիճակը և 1989 թ-ին ԳԴՀ-ի կողմից Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության անեքսիայի փաստը քննարկման դնելու ՌԴ Պետդումայի նախաձեռնությունը: «ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը ինքնամեկուսացման տանելու հերթական քայլն է, իսկ Պետդումայի նախաձեռնությունը՝ կեղծիք և ոչ լեգիտիմությունը գիտակցելու հետևանք»,-մեջբերում է Խոդորկովսկու խոսքը նրա մամլո կենտրոնը: Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ հանձնաժողովը զրկեց Ռուսաստանին քվեարկության ձայնի իրավունքից, իսկ որպես պատասխան՝ ռուսական պատվիրակությունը հայտարարեց, որ մինչև տարեվերջ լքում է ԵԽԽՎ-ն և լքեց նիստերի դահլիճը:

Նմանատիպ նյութեր