211652_close_icon
views-count1653 դիտում article-date 11:03 30-01-2015

Կհրապարակվեն երկրի դեմ տեղեկատվական պատերազմին մասնակցողների սև ցուցակները. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է, որ վերջին ժամանակաշրջանում ապատեղեկատվության, բացահայտ կեղծիքի և սադրանքի տարածումը համացանցի հայկական հատվածում՝ լինի դա լրատվական կայքերում, թե «Ֆեյսբուքում», հասել է աննախադեպ չափերի: Ըստ տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող շրջանակներից հասած տեղեկությունների՝ գրեթե ավարտին են հասել բոլոր գործող անձանց անհատական տվյալները ճշտելու աշխատանքները, և առաջիկայում երկրի դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմին մասնակցողների սև ցուցակներ են հրապարակվելու՝ լուսանկարներով, անհատական տվյալներով, գործունեության նկարագրություններով հանդերձ: Ամենայն հավանականությամբ, դրանք սկզբում կհայտնվեն «Ֆեյսբուքում» և նոր միայն՝ լրատվական կայքերում, մամուլում և հեռուտատեսությամբ, չնայած մեր նրանք չեն բացառում անմիջապես ԶԼՄ-ներում այդ ցուցակները և տվյալները զետեղելու հավանականությունը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր