211652_close_icon
views-count1314 դիտում article-date 15:05 30-01-2015

ԱՄՆ-ն հերքում է Ջոն Քերրիի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին լուրերը

Պետքարտուղար Ջոն Քերրին չի պատրաստվում հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա: Այդ մասին Tass գործակալությանը հայտնի է դարձել Վաշինգտոնի իր իրազեկ աղբյուրից: «Այցը չի հաստատվել»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը: Ավելի վաղ լուրեր էին սկսել շրջանառվել այն մասին, թե ԱՄՆ-ի պետքարտուղարը հաջորդ շաբաթ կարող է Մոսկվա այցելել և Վաշինգտոնում ներկա պահին քննարկվում է այդ հարցը: Վերջին անգամ Ջոն Քերրին Մոսկվա է այցելել 2013 թվականի մայիսին:

Նմանատիպ նյութեր