211652_close_icon
views-count2772 դիտում article-date 22:16 30-01-2015

«Ռեալ»-ի հետ խաղում տրամդրված ենք հաղթանակի. Դեվիդ Մոյես

«Ռեալ Սոսիեդադ»-ի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ ընդգծել է, որ իր սաները Մադրիդում կարող են պայքարել հաղթանակի համար: Մոյեսի կարծիքով Կառլո Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: «Մեզ անհրաժեշտ է օգտագործել մեզ ընձեռված շանսերը: Ես իմ սաներին տրամադրում եմ պահեր ստեղծել և հաղթել: «Ռեալ»-ը շատ արագ թիմ է: Պետք է շատ ուշադիր գործել գնդակով` մադրիդցիները պաշտպանությունից հարձակման են անցնում ակնթարթորեն: Անչելոտտին շատ փորձառու մարզիչ է: Նա ֆանտաստիկ մարզիչ է: Մենք նրա հետ մի քանի անգամ ենք շփվել»,-ասել է Մոյեսը:

Նմանատիպ նյութեր