5760 դիտում
19:53 30-01-2015
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ինչո՞ւ է այցելել Քաշաթաղի շրջանային բուժմիավորում
Քաշաթաղի շրջանային բուժմիավորում այցելության ժամանակ նախ և առաջ նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հաստատությունում կիրառվող դեղերի պահպանման պայմաններին, ժամկետներին, պատասխանատուներին հանձնարարել է առավել ուշադիր լինել վերոնշյալ հարցերի նկատմամբ, ճիշտ պլանավորել և կազմակերպել դեղերի ընդունման և բաշխման գործընթացը:
Այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարը հանձնարարել է նաև հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի և բժշկական պարագաների տեսակների և ծավալների մասին մշտական տեղեկատվություն տրամադրել առողջապահության նախարարությանը: Հարություն Քուշկյանը նշել է, որ այսօր առողջապահության նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պետության կողմից ձեռք բերվող դեղերը լինեն որակյալ, դրանք հիվանդները ստանան ժամանակին, առանց ընդհատումների: Սա է առողջապահության նախարարության քաղաքականությունը:
Համայցի ընթացքում նախարար Քուշկյանը շրջել է բուժմիավորման նեղ մասնագետների սենյակներով, մանրամասն քննարկել մանիպուլյացիոն սենյակների, վիրակապարանի աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ առկա բացթողումները վերացնելու համար:
Նախարարը բուժանձնակազմի ուշադրությունը սևեռել է հատկապես հղիների, մասնավորապես նրանց վաղ հաշվառման, ռիսկերի գնահատման վրա: Հորդորել է առավել ուշադիր լինել նրանց նկատմամբ, մշտական կապի մեջ լինել հղիների հետ, նրանց չներկայանալու դեպքում հսկողությունը կազմակերպել տնային այցերի միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաշաթաղը Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն մոտ է գտնվում, նախարարը հանձնարարել է լինել առավել աչալուրջ, շտապ արձագանքել ծանր դեպքերի, պատահարների ահազանգերին: Եվ առահասարակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել շտապ օգնության ծառայությանը, վերացնել առկա բացթողումներն ու թերությունները:
Նախարարության պատասխանատուներին նախարարը հանձնարարել է հանձնաժողովային կարգով առաջիկայում շրջաններում ուսումնասիրել և գնահատել շտապօգնության մեքենաների վիճակը, հագեցվածությունը, մշտադիտարկման միջոցով հանրապետությունում բարելավել ծառայության աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
3977 դիտում
15:20 29-03-2014
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորում
2963 դիտում
12:57 09-04-2014
ԼՀՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում
7642 դիտում
15:50 14-03-2014
ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»