211652_close_icon
views-count1879 դիտում article-date 09:26 31-01-2015

Ես «դեմ» կքվեարկեի ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Եթե ես լինեի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, ապա «դեմ» կքվեարկեի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին: Ոչ թե այն պատճառով, որ այդ երկրի քաղաքականությունն ինձ դուր է գալիս, պարզապես որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելը սխալ է, և, մասնավորապես, վեհաժողովը հենց նրա համար է, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչներ արտահայտեն տարբեր տեսակետներ: ԵԽԽՎ-ի որոշմանը Ռուսաստանի «հակազդող քայլերը» նյարդային են և փոքր-ինչ ծիծաղելի: Դումայում, օրինակ, լրջորեն քննարկվում է հայտարարության տեքստը, որը դատապարտում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բռնակցումը Գերմանիայի Դաշնային (ֆեդերատիվ) Հանրապետության կողմից: Դա նաև Ղրիմի բռնազավթման վերաբերյալ մեղադրանքի պատասխանն է: Պարզ է, որ էմոցիոնալ առումով նման «հակաքայլերը» կարող են ոմանց դուր զալ։ Այո, Ռուսաստանում խախտվում են մարդու իրավունքները: Իսկ ԵԽ անդամ մյուս հետխորհրդային երկրներում չե՞ն խախտվում: Ըստ ամերիկյան «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության՝ դրանք հիմնականում (ներառյալ Հայաստանը) մասամբ ազատ երկրներ են՝ բացի Ռուսաստանից և Ադրբեջանից, որոնք ամբողջությամբ անազատ են: Այդ գնահատականն ինձ արդար է թվում: Բայց Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չեն զրկում և, կրկնեմ, չպիտի էլ զրկեն, որովհետև, որևէ մեկի «ձայնը կտրելը», իմ կարծիքով, սխալ քաղաքականություն է»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր