211652_close_icon
views-count2248 դիտում article-date 13:02 03-02-2015

Քաղաքացին տնից դուրս է եկել բանջար հավաքելու և չի վերադարձել

Փետրվարի 2-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք բանջար հավաքելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկաության Գուգարքի բաժնի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 01.23-ին որոնողական աշխատանքները ավարտվել են. քաղաքացին չի հայտնաբերվել: ՀՀ ՏԿԱԻ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր