1645 դիտում
12:26 03-02-2015
ԱԺ այսօրվա նիստից ընդամենը 18 պատգամավոր էր բացակա, իսկ ներկաներն էլ այնքան ուրախ էին, որ խանգարում էին քննարկմանը
ԱԺ այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստին ներկա էր 113 պատգամավոր: Բացակա էին ընդամենը 18-ը, բայց քանի որ քվորումն ապահովված էր, նիստը մեկնարկեց:
Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, այս պահին քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ի դեպ, այսօր պատգամավորները սովորականից ավելի ուրախ են եւ շարունակ խոսում են, ինչը խանգարում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ելույթին: Անգամ ԱԺ նախագահ ԳալուստՍահակյանը միջամտեց. «Չեմ ընդհատում, որովհետեւ բոլորը ժպտում են եւ ուրախ, բայց չեմ հասկանում, թե ինչու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ առեւտրականները դեմ են այս օրենքին: Ավելին, նրանց շարունակական բողոքի արդյունքում հունվարի 31-ին կառավարությունը որոշել էր ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար