211652_close_icon
views-count797 դիտում article-date 15:43 03-02-2015

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թ-ի ծրագիրը զգալիորեն գերակատարվել է

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2014 թվականի ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համագործակցությամբ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտ ամսից սկսված և դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք: Ընդ որում, այդ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ միայն մուտքերը, այլև հարկաբաժիններն ամբողջությամբ: Ծրագիրը կշարունակվի նաև 2015 թվականին: Ցանկում կներառվեն առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շքամուտքերը:

Նմանատիպ նյութեր