211652_close_icon
views-count3725 դիտում article-date 18:29 04-02-2015

19-ամյա Հայկազի սպանության փաստով պայմանավորված՝ ռազմական ինստիտուտից կհեռացվի մոտ 30 մարդ. Սեյրան Օհանյան

Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության փաստով պայմանվորված՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից կհեռացվի մոտ 30 մարդ, որոնցից մի քանիսը կհեռացվեն նաեւ Զինված ուժերից, իսկ մնացածի պաշտոնները կիջեցվեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ավելացրեց, որ պատրաստում են աշխատանքից ազատված ինստիտուտի տնօրենի երեք տեղակալների եւ ուսումնադաստիարակչական ստորաբաժանումների պետերի ազատման հրամանները: Նախարարի խոսքով, այդ օրը զինծառայողներից մի քանիսը ալկահոլ են օգտագործել, սեղանի շուրջ իրար դիտողություն են արել: Իսկ ավելի ուշ, շարունակվող կռիվը ավարտվել է սպանությամբ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։ Քրեական գործի շրջանակներում ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր