211652_close_icon
views-count15336 դիտում article-date 13:00 05-02-2015

Ավտովթար՝ Երևանում. «Արքայաձոր» ռեստորանի հարևանությամբ Toyota-ն բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ստեփան Պողոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 71 OT 111 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Գուրգեն Գորոյանը և 25-ամյա Նադյա Տելեդյինան տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Գորոյանը հիվանդանոցում հայտնել է, որ աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր