2566 դիտում
13:38 05-02-2015
Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է, և ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին. Գագիկ Ծառուկյանը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
Մենք ժողովրդի հետ ենք եւ մենք կստիպենք իշխանություններին, որպեսզի նրանք, վերջապես, գիտակցեն իրենց պատասխանատվությունը ժողովրդի առջեւ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԲՀԿ-ի խորհրդաժողովում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ անգամ մեկ սխալ քայլը ժողովրդին կարող է փողոց դուրս բերել: Միաժամանակ նշեց, որ ժողովրդի համբերությունն էլ իր հերթին վերջանում է, ինչին նպաստել են տնտեսական անկայունությունը, Գյումրիի ողբերգական միջադեպը եւ Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունը:
Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկայում հզոր հանրահավաքներ կլինեն Երևանում և մարզերում: Նա հիշեցրեց, որ իշխանությունները դեռ չեն կատարել ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջները, որոնց ուշացումը հղի է պայթյունի վտանգով: Ավելին, կարծում է, որ Հայաստանին պետք են այլ իշխանություններ` կրթված մարդկանցով իշխանություններ:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց խորհրդաժողովի մասնակիցներին ոչ միայն հրավերքն ընդունելու, այլ պետության եւ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների նկատմամբ անտարբեր չմնալու համար: Միաժամանակ կոչ արեց չկոտրվել, չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու հարցում, իսկ դրան պետք է հասնել ճիշտ գործելով եւ պայքարելով մինչեւ հաղթանակ:
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
09:33 20-05-2021
ԵՊՀ ուսանողական խորհրդի համբերության բաժակն էլ լցվեց. «Փաստ»
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»