13851 դիտում
17:45 06-02-2015
Ողբերգական դեպք Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում. մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները տանից դուրս են բերել 85-ամյա ծերունու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14: 00-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում տուն է այրվում և ըստ տեղեկությունների՝ ներսում քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկոտը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Մինչ հրշեջ- փրկարարների դեպքի վայր հասնելը, բնակիչները իրենց ուժերով տանից դուրս են բերել 85-ամյա Ժորիկ Ավետիսյանի դին: Պարզվել է, որ նա բնակվում է նշված գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու թիվ 1 տանը, իսկ հրդեհի հետևանքով էլ ամբողջովին այրվել է ննջասենյակի գույքը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)