211652_close_icon
views-count3910 դիտում article-date 10:15 07-02-2015

Մոսկվայում ավարտվել է Պուտին-Օլանդ-Մերկել եռակողմ հանդիպումը. արդյունքները կամփոփվեն կիրակի

Մոսկվայում երեկ երեկոյան ավարտվել է շուրջ 5 ժամ տևած Ֆրանսիայի, Գերմանիայի և ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպումը: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպման արդյունքները կամփոփվեն կիրակի՝ փետրվարի 8-ին, հեռախոսային կապի միջոցով: Վերջինս նշել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որը վերաբերում է մինսկյան համաձայնությունների կատարմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ հանդիպմանը Օլանդը և Մերկելը պատրաստվում են ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան ներկայացնել Պուտինին:

Նմանատիպ նյութեր