211652_close_icon
views-count1261 դիտում article-date 13:47 07-02-2015

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

«Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է: Երեք տարի առաջ փետրվարի 7 ին բոլորիս ջանքերով հնարավոր դարձավ հասարակական որոշակի ուշադրություն բևեռել հայ գրի համար սպառնալիք դարձած լատինատառ հայերեն կոչվածի դեմ պայքարին: Այս տարիների ընթացքում արձանագրվեցին որոշակի հաջողություններ, սակայն մեսրոպատառ հայերենը դեռևս չի գերիշխում հայկական տիրույթում: Սիրելի օգտատերեր, հայը պետք է գրի հայատառ, այլ հայերեն գոյություն չունի, հիշեք և սրբորեն պահեք այս սկզբունքը, մտածեք մեր երեխաների մասին, մտածեք, որ այս դարում մենք պետք է ամեն գնով մեր ազգայինը, միաժամանակ հետ չմնալով աշխարհից: Դե ուրեմն ևս մեկ անգամ խնդրում եմ, որպեսզի մոռանանք արատավոր երևույթ դարձած լատինատառ գիրը և հաղորդակցվենք ու մտքեր արտահայտենք մեր այբբենարանի տառերով»,-գրառել է Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նմանատիպ նյութեր