28161 դիտում
22:18 07-02-2015
Խոշոր ավտովթար՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարեւանությամբ, բախվել են «Գազ 2410» մակնիշի 23 ԼԼ 695 համարանիշի եւ Lada մակնիշի 34 TՍ 161 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաեւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լեւոն Շահինյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, եւ օպերատիվ են գործել շտապօգնության բրիգադները: Դեպքի վայր են ժամանել նաեւ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաեւ Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր կամար» ՓԲԸ-ի ծառայողները՝ տնօրեն Գեղամ Մանուկյանի եւ Կառլեն Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր սպասում էին, որպեսզի քննիչը քննչական գործողությունները ավարտի, որպեսզի ճանապարհը մաքրեն ավտոմեքենաների ցաքուցրիվ եղած դետալներից եւ ավտոմեքենաներից թափված յուղից ու դիզվառելիքից:
Ժամանել է նաեւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+