211652_close_icon
views-count1697 դիտում article-date 12:31 08-02-2015

Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել

Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը, ինչի հետեւանքով երկրի իշխանությունները վտանգավորության «նարնջագույն» աստիճան են հայտարարել: Երկրի մայրաքաղաքում փակվել է La Aurora օդանավակայանը՝ թռիչքուղում թափված մեծ քանակության մոխրի հետեւանքով: Հրաբխից արդեն 50 կմ հեռավորության վրա մոխրաշերտ է տարածվել: Նախորդ անգամ Ֆուեգոն ժայթքել էր 2012 թվականին: Հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել էին:

Նմանատիպ նյութեր