211652_close_icon
views-count2002 դիտում article-date 14:54 09-02-2015

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ 2014 թ. դիմումների և ահազանգերի մասին

2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին: Ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը: ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել: 2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին «թեժ գծով» տրվել է ավելի քան 300 խորհրդատվություն: Ահազանգերը և դիմում-բողոքներն առնչվել են հիմնականում սննդամթերքի թերի մակնշմանը և սննդամթերքի ժամկետանցությանը, նաև՝ սանիտարահիգիենիկ պայմաններին:

Նմանատիպ նյութեր