211652_close_icon
views-count1398 դիտում article-date 15:25 09-02-2015

Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. • Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-ից-12-րդ փողոցների, Սպանդարյան կայարանի եւ հարակից հիմնարկ ձեռնարկությունների • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի վերին հատվածի • Արմավիր մարզի Մերձավան գյուղի եւ հարակից զորամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր