1551 դիտում
10:16 10-02-2015
Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կկիրառվեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունվարի 30-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել՝ Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին:
Ըստ նախարարության ինտերնետային կայքի՝ կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների ու ուսումնառության գործընթացում թերացումների համար: Ի թիվս այլ կարգապահական տույժերի՝ «խիստ նկատառություն» է կիրառվել նաև Բերդի ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանի, «նկատողություն»՝ Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանի նկատմամբ:
Թերթը Ա. Մելիքյանից հետաքրքրվել է, թե ո՞րն է եղել Արմեն Աշոտյանի կողմից «խիստ նկատողություն» ստանալու պատճառը: Տնօրենը, սակայն, հավաստիացրել է, որ թյուրիմացություն է եղել, և իրականում այլ դպրոցի տնօրեն պետք է արժանանար այդ տույժին: Հարցին, թե ԿԳՆ ինտերնետային կայքում թյուրիմացությունը հերքվե՞լ է, Ա. Մելիքյանը տվել է բացասական պատասխան:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
19:17 18-02-2016
Բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել
1835 դիտում
18:37 20-02-2016
Կարգապահական տույժեր՝ բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ
2346 դիտում
17:12 30-01-2015
Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»