211652_close_icon
views-count1307 դիտում article-date 12:09 10-02-2015

Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել

Նավթի պահանջարկի կանխատեսման վերաբերյալ Միջազգային էներգետիկական գործակալության հրապարակման ֆոնին նավթի համաշխարհային գները կրկին իջնում են, հաղորդում է France Presse-ը: Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 08:10-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը լոնդոնյան բորսայում նվազել է 0,69%-ով՝ կազմելով 57,65 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,67%-ով և կազմել 52,19 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Ըստ ՄԷԳ-ի կանխատեսումների՝ առաջիկա 5 տարիներին նավթի համաշխարհային պահանջարկը կմեծանա, սակայն՝ թույլ տեմպերով: Իսկ այս տարի պահանջարկը կկազմի օրական 93,3 մլն բարել:

Նմանատիպ նյութեր