3487 դիտում
11:06 11-02-2015
«ԱրմենՏել»-ի տնօրենը` նախկին տնօրենի կողմից թույլ տված չարաշահումների մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ թերթի հետ զրույցում Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, անդրադառնալով ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի կողմից թույլ տրված չարաշահումներին, կարծիք հայտնեց, որ ընկերությունը ցուցաբերել է մաքսիմալ օժանդակություն գործի բացահայտման համար, ինչպես նաև մշտապես կապի մեջ են եղել բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ:
Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլից Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն 4 տարի ղեկավարելով այս ընկերությունը՝ 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Արդյունքում՝ մեկ տարին անց՝ հուլիսի 10-ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 6 մլն դոլարի յուրացման մասով: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-Պարո՛ն Պյատախին, ի՞նչ կասեք Ձեր կողմից ներկայումս ղեկավարվող ընկերության նախկին տնօրենի յուրացումների և փախուստի մասին:
-Ես չեմ կարող ասել, թե որտեղ է գտնվում Իգոր Կլիմկոն, որովհետև, երևի թե, համապատասխան մարմինները պետք է իմանան, բայց կարդում եմ տեղեկությունները, որոնք զետեղված են մամուլում: Ինչպես նաև կարդում եմ Իգոր կլիմկոյի պատասխանները: Ուզում եմ խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3210 դիտում
08:36 04-02-2014
«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենը հավանաբար՝ մոլորվել և սառել է. Իրավունք
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»