1957 դիտում
15:06 12-02-2015
Ադրբեջանը հայտնվել է խոսքի ազատությունը ամենաշատը ոտնահարող 20 երկրների մեջ
Ադրբեջանն այս տարի կրկին հայտնվել է աշխարհում մամուլի ազատությունը ամենաշատը ոտնահարող 20 երկրների ցուցակում: Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցում:
«Այս տարի ևս Ադրբեջանը ամենադաժան ճնշումներն է գործադրել ԶԼՄ-ների նկատմամբ և հայտնվել խոսքի ազատությունը ամենաշատը ոտնահարող 20 երկրների կողքին: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի Ադրբեջանը 180 երկրների մեջ զբաղեցրել է 162-րդ տեղը: Ոստիկանության կողմից մամուլի, գովազդային շուկայի միակողմանի վերահսկումը, անկախ լրատվամիջոցների փակումը, աստղաբաշխական դատական տուգանքները քննադատների նկատմամբ..: »,-ասված է զեկույցում:
Խոսքի ազատությունը հարգող երկրների ցուցակի առաջին տասնյակը զբաղեցրել են Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, կանադան, Ջամայկան, Էստոնիան:
Կովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը և Վրաստանը զբաղեցրել են 78-րդ և 79-րդ հորիզոնականները:
Նմանատիպ նյութեր
2591 դիտում
16:15 08-02-2017
Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի Լեռնային Ղարաբաղում. Եվրանեսթում ԵԽ պատվիրակության ղեկավար
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1153 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1120 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը