3858 դիտում
20:57 12-02-2015
Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կոնֆոկալ մանրադիտակ կունենա
Փետրվարի 13-ին` ժամը 11:30-ին, ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի կունենա երեք գծային լազերային սկանավորող կոնֆոկալ մանրադիտման լաբորատորիայի բացման արարողությունը:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային եւ առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական եւ հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները: Այն պատկերում է սուպրամոլեկուլիար մակարդակի կառուցվածքային եւ մակերեւութային կենսաբանության ոլորտի խնդիրները:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մանրադիտակը ձեռք է բերել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Գիտական սարքավորման արդիականացման մրցութային ծրագրի» դրամաշնորհի միջոցներով:
Նմանատիպ նյութեր
3510 դիտում
14:04 11-04-2014
Դադարեցվել է Լևոն Օրբելու անվան համալսարանի գործունեությունը
Այս բաժնից
1528 դիտում
18:12 30-12-2024
Ամանորյա նոր տեսահոլովակ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոյից. elstyle.am
1945 դիտում
10:43 28-12-2024
Եղիսաբեթ II-ի հարազատ քրոջ թոռը հանդիպում է հայ նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ