211652_close_icon
views-count4579 դիտում article-date 10:42 13-02-2015

Մերկելն ու Օլանդը իրենց տնտեսական շահերը փրկելու համար զոհաբերեցին Ուկրաինան. Եվրախորհրդարան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանուն իրենց երկրների տնտեսական շահերի զոհաբերեցին Ուկրաինան Մինսկի բանակցություններում: Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Չերնեցկին, գրում է UNIAN-ը: Վերջինիս խոսքով՝ այս հրադադարի կնքումը միանշանակ ավելի ձեռնտու է Մոսկվային, քան Կիևին, քանի որ դե-ֆակտոն քաղաքական առումով լիազորում է Ռուսաստանի ձեռքբերումները: «Եթե որևէ մեկը հավատում է, որ անջատողականները ուկրաինական տարածքի ոչ մի հեկտար չեն ուզում, ապա սխալվում են»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:

Նմանատիպ նյութեր