Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգումներ սկսել` պարզելու համար, Գագիկ Ծառուկյանը թերանում է հարկային պարտավորություններում, թե ոչ
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված եւ բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու համար ստուգումների հրահանգն արդեն տվել է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Ինչից հետո պարզ կդառնա՝ Գագիկ Ծառուկյանը թերանում է հարկային պարտավորություններում, թե ոչ: