211652_close_icon
views-count2503 դիտում article-date 14:46 15-02-2015

Վայոց ձորի մարզում սպանդանոց կշահագործվի

2015 թվականին Վայոց ձորի մարզում պետպատվերի շրջանակում կատարվելու է անասնաբուժական 9 միջոցառում, որոնցից 1-ը՝ ախտորոշիչ, 1-ը՝ կանխարգելիչ, 7-ը՝ բուժիչ միջոցառումներ են: Ինչ վերաբերում է մարզում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների, մասնավորապես բրուցելյոզի կանխարգելմանը, կարեւոր է դրա հայտնաբերման վաղ շրջանում հիվանդ կենդանիների մեկուսացումը եւ սպանդի ենթարկման անհրաժեշտությունը: Կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը կարող է նպաստել նաև բակային մորթի աստիճանական սահմանափակումը ժամանակակից սպանդանոցների կառուցման միջոցով, որոնցից մեկը 2015 թվականին շահագործման կհանձնվի Վայոց ձորի մարզում, հայտնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր