211652_close_icon

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի ղեկավարների հետ լուրջ բանակցություններ կանցկացնեն

views-count2642 դիտում article-date 13:50 16-02-2015
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ լուրջ բանակցություններ ենք սպասում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նման գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Դա բոլորին է ձեռնտու լինելու»,-գրել է նա: Նշենք, որ եռանախագահներն արդեն Ադրբեջանում են, որտեղ հանդիպումներ անցկացնելուց հետո վաղը՝ փետրվարի 17-ին, նրանք կայցելեն Հայաստան:

Նմանատիպ նյութեր