211652_close_icon
views-count7952 դիտում article-date 09:16 17-02-2015

Տեր-Պետրոսյանը Գ. Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել և երաշխիքներ տալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել ԱԺ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, և այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը: Կիրակի օրը ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդները որոշե;լ են փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել: Ըստ թերթի տեղեկությունների, Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել և երաշխիքներ տալ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առնչություն չունի՝ խոստանալով, որ միայն այդ դեպքում նա լիարժեք կերպով կսատարի ԲՀԿ առաջնորդին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր