211652_close_icon
views-count2205 դիտում article-date 09:30 18-02-2015

Ընտրովի արդարադատություն չպիտի լինի. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ճիշտն ասած, ես կասկած չունեմ, որ ԲՀԿ-ականների մի մասը իսկապես ապօրինի զենք ունի, իսկապես հարկեր չի վճարում, իսկապես պատրաստ է ջարդել իրեն դուր չեկած մարդկանց քիթ-մռութը: Այդ «զանգվածում» ջութակի դասատուներ չկան, բոլորը «լավ տղերք են»: Բայց նույնը, եթե ոչ՝ ավելին, կարելի է ասել ՀՀԿ-ականների որոշակի զանգվածի մասին: Ընտրովի արդարադատություն չպիտի լինի: Երբ ներկայումս մեծ դեմոկրատ դարձած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 2008 թվականի մարտի 1-ից 20-ը գրաքննություն էր մտցվել, և լրատվամիջոցներին պարտադրում էին հայտնել միայն պաշտոնական տեսակետը (ի դեպ, ներկայիս «դեմոկրատները», այդ թվում՝ կարկառուն ԲՀԿ-ականները հենց այդ տեսակետն էլ հայտնում էին), «Առավոտը» և մնացած նորմալ լրատվամիջոցները չէին աշխատել: Եթե հիմա (Աստված մի արասցե) նման բան լինի, մենք էլի չենք կարողանա աշխատել: Ոչ թե այն պատճառով, որ ԲՀԿ-ին շատ ենք սիրում, այլ որովհետև համոզված ենք՝ եթե ներկայացվում է միայն մեկ կողմի կարծիքը, ուրեմն գործ ունենք ոչ թե լրատվամիջհցի, այլ քարոզչության գործիքի հետ: Բայց այսօր թերթեր և հեռուստաընկերություններ փակելը առանձնապես իմաստ չունի, որովհետև Հայաստանի բնակչության կեսից ավելին կարող է օգտագործել համացանցը»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր