211652_close_icon
views-count3996 դիտում article-date 16:06 18-02-2015

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդավարական ազգերի կուսակցության» պատգամավորների միջև, հաղորդում է Dogan Hanber-ը: Վիճաբանությունը վերածվել է ձեռնամարտի Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումների փաթեթը քննարկելու ժամանակ: Ծածռկտուքի ընթացքումմարմնական վնասվածքներ է ստացել ընդդիմադիր կուսակցության անդամ Էրթուգրուլ Քյուրքչուն: Ըստ նրա՝ այդ բարեփոխումները միտված են ցանկացած տեսակի ակցիայի անցկացման արգելքի, ուղղված են պետականության դեմ և վտանգում են Թուրքիայի քաղաքացիների կյանքը:

Նմանատիպ նյութեր