211652_close_icon
views-count7786 դիտում article-date 13:31 18-02-2015

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու իրավունքից զրկված եւ գործազուրկների շարքերը համալրած «խոպանչիները» ստիպված բողոքի ակցիայի են դուրս եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին: Հավաքվածների մեջ հիմնականում նրանք էին, ովքեր մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում արդեն 9 տարի արտագնա աշխատանքի մեկնող 34-ամյա Արտակ Բեյրությանը ասաց, «2014 թվականի նոյեմբերի 25-ին ես մեկնեցի ՌԴ, Մոսկվա քաղաքի օդանավակայանում ինձ և մի խումբ ՀՀ քաղաքացիների չթողեցին, որ դուրս գանք օդանավակայանից, հետո տարան ոստիկանության սենյակ, ասացին, որ մենք գտնվում ենք «սև ցուցակում», և պետք է վերադառնանք Հայաստան: Այլ հարցերի չենք պատասխանի, դիմեք ձեր երկրի դեսպանատուն, կամ միգրացիոն ծառայություն: Մեր միջոցներով ձեռք բերեցինք հետադարձ տոմսը և վերադարձանք Երևան»: Բողոքի ակցիաի մասնակիցները պահանջում են իրենց իրազեկել՝ ինչո՞ւ, ո՞ր արարքի համար է արգելվել իրենց մուտքը ՌԴ: Մի խումբ քաղաքացիներ էլ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք այստեղ չունեն աշխատանք. իրենց ընտանիքներին կերակրում էին ՌԴ-ում աշխատելով, իսկ հիմա չգիտեն՝ ում դիմեն և ինչ անեն: Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւ հավատացրեց, որ ամեն ինչ անում են՝ խնդրին լուծում տալու համար: Միաժամանակ ավելացրեց, որ ՌԴ ուղարկված դիմումների 23 տոկոսի դեպքում դրական պատասխան են ստացվել: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր