2228 դիտում
20:26 19-02-2015
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Գյումրիում տեղի ունեցած 7 անձի սպանության գործով տուժողի իրավահաջորդների հետ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ 2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը հանդիպում-քննարկում է կազմակերպել տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրել, ինչպես նաև վերջիններս ծանոթացել են քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կշարունակի տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, իսկ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։
Նմանատիպ նյութեր
2186 դիտում
21:56 02-02-2015
Երեմ Սարգսյանը կներկայացնի Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից