211652_close_icon
views-count1365 դիտում article-date 14:24 21-02-2015

Ճապոնիայում 2011թ-ի ցունամիի զոհերի հիշատակին հուշադրամներ կթողարկվեն

Ճապոնիայի Օսակա քաղաքում ոսկյա և արծաթե հուշադրամներ կթողարկվեն 2011թ-ին երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Դրամների թողարկման հիմնական նպատակը՝ ավերածությունները վերականգնելու համար միջոցներ հավաքագրելն է: Ըստ լրատվամիջոցների հաղորդման, նախատեսված է թողարկել 45.000 ոսկե դրամներ՝ յուրաքանչյուրը10.000 յեն՝ 80 դոլար: Դրամի մի կողմում դրոշմված կլինի 250 տարեկան սոճին, որ միակն է ցունամիից հետո կանգուն մնացել Ռիկուդզենտակա քաղաքում: Այդ քաղաքում 1700 մարդ էր զոհվել: Հիշեցնենք, որ 2011թ-ի մարտի 11-ին ուժգին երկրաշարժից հետո Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերին 15 մետր բարձրությամբ հզոր ցունամի էր եղել: Վթարվել էր նաև «Ֆուկուսիմա -1» ատոմակայանը: Ընդհանուր հաշվով 16.000 մարդ էր զոհվել, 2500-ը մինչ այժմ անհայտ կորած է համարվում:

Նմանատիպ նյութեր