211652_close_icon
views-count1882 դիտում article-date 12:09 21-02-2015

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դեմ առ դեմ չեն հանդիպի. iLur.am

Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Այս մասին [url=http://www.ilur.am/news/view/41486.html]iLur.am[/url] կայքին ասել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։ «Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է եւ արտահայտում է համայն հայության կամքը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի եւ Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է եւ որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլեւս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ավելացրել է Արման Մուսինյանը:

Նմանատիպ նյութեր