211652_close_icon
views-count1308 դիտում article-date 16:45 23-02-2015

Ուկրաինան երբեք չի հրաժարվի Ղրիմից. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահՊյոտր Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ խոստանում է ամեն գնով պաշտպանել Ղրիմում բնակվողների իրավունքները և որ Ուկրաինան երբեք չի հրարվի թերակղզու նկատմամբ ունեցած իր սուվերեն իրավունքներից: Նրա խոսքով՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու հանրաքվեն ոչ այլ ինչ էր, քան կեղծիք, որով փորձ արվեց ծածկել Ուկրաինայի նկատմամբ դրսևորած Ռուսաստանի ագրեսիան: «մեր պետությունը ոչ մի պայմանով չի ընդուն ստորացուցիչ հանրաքվեի արդյունքները, որն անցկացվեց Ուկրաինայի օրենսդրության և միջազգային իրավունքի ոտնահարմամբ, առավել ևս, որ Ղրիմի բնակչության ճնշող մեծամասնությոնը թաթարներ են և ուկրաինացիներ, ովքեր էլ բոյկոտեցին քաղաքական այդ շոուն»,-ասել է Պորոշենկոն:

Նմանատիպ նյութեր