1411 դիտում
19:05 23-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, և հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին կշարունակվի և ավելի կընդլայնվի», - նշել է իր ողջույնի խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, խնդիրներն ու առաջիկա անելիքները: Անդրադառնալով ոլորտի գերակա խնդիրներին`Սերգո Կարապետյանը մասնավորապես մատնանշել է առաջնահերթ պարենային մթերքի ինքնաբավության և սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման, անասնագլխաքանակի և գյուղատնտեսական կենդանիների կաթնատվության ավելացման, կոոպերատիվների ստեղծման, կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի համակարգի ներդրման և ջերմոցային նոր տնտեսություններ հիմնելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտի խնդիրներին` նախարարը կարևորել է օգտագործվող ջրի փակ կամ կիսափակ շրջապտույտի համակարգի ներդրումը` առաջարկելով առաջիկայում իրականացնել պիլոտային ծրագրեր մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ: Ի պատասխան Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից արդեն մշակվել և հաստատվել են նմանատիպ երեք ծրագրեր, որոնց իրագործումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարում:
Պատվիրակության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի արդյունավետ և կնպաստի գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրների լուծմանը:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
17:04 20-04-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը USAID հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան