211652_close_icon
views-count1334 դիտում article-date 14:01 25-02-2015

Ստեղծվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հանձնաժողով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ստորագրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրություն: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կարգադրության մեջ ասված է. «Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով` -Մերի Հարությունյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ), -Մարգարիտ Ազարյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), -Արմեն Ամիրյան, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն, -Լարիսա Հովհաննիսյան, «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր -Տիգրան Ֆարմանյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր»:

Նմանատիպ նյութեր