3923 դիտում
10:25 26-02-2015
Եթե Գ. Ծառուկյանը հեռանում է ԲՀԿ-ից, ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ երեկ, ինչպես հայտնի է «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես հաստատել է, որ կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունենալու մարտի 5-ին: Համագումարում քննարկվելիք հարցերի մասին ԲՀԿ-ից դեռևս ոչինչ չեն ասում, սակայն հասկանալի է՝ կուսակցությունը պետք է փորձի դուրս գալ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից: Ամենաինտրիգայինը, իհարկե, Գագիկ Ծառուկյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցն է՝ կմնա՞ նա կուսակցության նախագահի պաշտոնում, թե՞ կդառնա պատվավոր նախագահ՝ փաստացի հեռանալով կուսակցությունից: Քաղաքական շրջանակներում ավելի հավանական է համարվում հենց վերջին տարբերակը:
Իսկ եթե Ծառուկյանը հեռանում է ԲՀԿ-ից՝ ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով՝ ԲՀԿ-ում դեռևս մնացածնե՞րը, թե՞ իշխանությունը: Դատելով ՀՀԿ-ականների վերջին օրերի հայտարարություններից, իշխանությունը հույս ունի կամ ցանկանում է ԲՀԿ-ն վերածել ամբողջությամբ վերահսկելի կուսակցության՝ գուցե անգամ ֆորմալ ընդդիմադիր դերը պահպանելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
18581 դիտում
15:37 04-03-2015
Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից եւ հայտնի է, թե ով կդառնա ԲՀԿ նոր նախագահը
8182 դիտում
15:39 05-03-2015
Գագիկ Ծառուկյանը ևս լքում է ԲՀԿ-ն. նա նաև հեռանում է քաղաքականությունից. նրա հայտարարությունը՝ ամբողջությամբ
3701 դիտում
10:12 14-04-2017
Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունից հեռանում են, իսկ ինչո՞վ են զբաղվելու. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը