211652_close_icon
views-count24960 դիտում article-date 14:40 26-02-2015

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու մարդատար «Գազել»-ը. «Գազել»-ի 4 ուղևորներ, այդ թվում՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Քանաքեռավան գյուղի բնակիչներ, 26-ամյա Վահե Հազարապետյանի վարած Mercedes մակնիշի 40 RR 401 համարանիշի և 54-ամյա Արմեն Աբովյանի վարած Գազ 322132 մակնիշի 0078 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի 4 ուղևորներ, որոնցից մեկը՝ անչափահաս, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ քննիչ Ռուբիկ Հակոբյան գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակնրի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական խումբը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ը պատկանում է թիվ 272 երթուղուն, որը սպասարկում է Քանաքեռավան-Երևան երթուղին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր