211652_close_icon
views-count1563 դիտում article-date 20:49 26-02-2015

«Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում ԵԶԲ-ի ֆինանսավորմամբ կվերակառուցվի Ագարակ - Քաջարան ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին ընդունեց Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին, բանկի ներկայացուցիչներին և Հակաճգնաժամային հիմնադրամի նախագծային թիմի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ տրանշ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագիծը: Ըստ նախագծի` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կտրամադրվի 150 000 000 ԱՄՆ դոլար վարկ` «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5քմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցելու նպատակով: Քննարկվեցին նաև Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման հնարավորությունները այլ ծրագրերում ևս: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերվեց համաձայնագիրը հաստատելուց հետո սկսել նշված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր