211652_close_icon
views-count2188 դիտում article-date 08:36 27-02-2015

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ առանց թալանի նման պարտք չէր կարող գոյանալ, առավել ուշագրավ է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» ռուս սեփականատերերը ինչպես են պատրաստվում այն մարել: ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում և ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը: Բայց ամենակարևորն այն է, որ ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ինչ-որ կերպ այդ պարտքերի համար կդառնա երաշխավոր: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի «Ինտեր ՌԱՕ»-ին «ոչ» ասել, հակառակ դեպքում ռուսական կողմն այս գործընթացը չէր նախաձեռնի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր