211652_close_icon
views-count1708 դիտում article-date 14:13 27-02-2015

Ռոբերտ Դե Նիրոն ԱՄՆ մաքսային ծառայությանը պարտք է ավելի քան 6 միլիոն դոլար

Նյու-Յորքյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ մաքսային ծառայությանը պարտք է 6.4 միլիոն դոլար: Ըստ այդ տեղեկությունների` դերասանն արդեն ծանուցում 1 ստացել այն մասին, որ Մանհեթենում գտնվող նրա բնակարաններից մեկը կարող են խլել նրանից պարտքերի դիմաց: Լրատվամիջոցները նշել են՝ 71-ամյա Դե Նիրոյի կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար: Նա Նյու-Յորքում գտնվող մի քանի ռեստորանների ցանցի համասեփականատերն է, ինչպես նաև ունի անշարժ գույք Լոս –Անջելեսում և Լոնդոնում: Նշենք, որ միայն 2014թ-ի վերջին Մակաոյում բացվող խաղատան գովազդի երկօրյա նկարահանումների համար նա ստացել է 13 միլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր