211652_close_icon
views-count27439 դիտում article-date 11:54 28-02-2015

Նոր մանրամասներ երեկ բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտի մասին. նա Երևանից էր

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երեւանից էր` Նոր Նորքի 1-ին զանգվածից: Հաջողվեց նաեւ պարզել, որ Ալբերտը հակառակորդի կրակոցից չի մահացել. նախնական տեղեկություններով՝ նրա մահվան փաստով քրական գործը հարուցվելու է ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն` ինքն է իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր