52666 դիտում
23:39 01-03-2015
«Բելաջիո» ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից 22-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 22-ամյա Արծրուն Մելիքյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել՝ Երևանում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/01/44667/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության եւ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, եւ կան վիրավորներ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ՏԿԱԻՆ Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, տեղի Էլեկտրացանցի «Երքաղլույս»-ի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետեւ՝ թիվ 18 փրկարարական ջոկատը:
Պարզվել էր, որ Opel մակնիշի 34 ՏV 878 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետեւ հարվածել արտաքին լուսավորության սյանը: Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիներին օպերատիվորեն օգնության հասած 1-03 շտապօգության բրիգադը վիրավորներից 22-ամյա Կարեն Եղիազարյանին, ով ընկած էր եղել ավտոմեքենայից դուրս, տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+